Ընկերության մասին

Սմարթ Կրեդիտ ՈՒՎԿ ՍՊԸ-ն գրանցվել է ՀՀ ԿԲ կողմից 24 դեկտեմբերի 2018 թվականին

Ընկերությունը ստեղծվել է հիմնադիրների կողմից` ֆիզիկական անձ հաճախորդներին և ՀՀ տնտեսության մեջ ներդրումներ կատարող և ազգաբնակչության զբաղվածությունն ու կայուն եկամտի աճը խթանող ճյուղերի ձեռնարկություններին վարկավորելու նպատակով:

Ընկերության միակ հիմնադիրն ու մասնակիցը հանդիսանում է «Հայասա Ինվեսթմենթս» ՍՊ ընկերությունը, ի դեմս «Ապրիկո» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի, որը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 26.10.2018 թվականին և տրվել է թիվ 20 գրանցման համարը։
Ընկերության միակ մասնակցի շահերը ներկայացնում և իրավունքները իրականացնում է «Ապրիկո» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարիչ՝ «Հայասա Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Վարկային կազմակերպությունների մասին»  և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև իրականացնում է սույն կանոնադրությամբ, ՀՀ օրենսդրությամբ և կանոնադրությամբ սահմանված մասնակիցների իրավասությունները։
 

Ընկերության առաքելությունն է՝

  • հաճախորդներին մատուցել բարձր որակի և մատչելի ծառայություններ,
  • լինել վստահելի գործընկեր և նպաստել հաճախորդների բարեկեցության և եկամուտների աճին պատասխանատու վարկավորում միջոցով,
  • լինել առաջատար ունիվերսալ վարկային կազմակերպություն ի նպաստ հաճախորդների, աշխատակիցների և բաժնետերերի:

Ընկերության նպատակներն են՝

  • ձևավորել մրցունակ, արդիական ծառայությունների և գործիքների շարք, նկատի ունենալով, որ հաճախորդները դարձել են ավելի պահանջկոտ և տեղեկացված, իսկ ֆինանսական ծառայությունների շուկան ավելի մրցակցային,
  • վարկառուների շրջանակի ընդլայնումը նորարական և ֆինտեխ լուծումների ներդրման միջոցով,
  • ձեռք բերել և պահպանել ֆինանսական շուկաների առանձին սեգմենտներում առաջատար դիրքեր,
  • ձևավորել աշխատակից համախոհների միասնական թիմ, տոգորված մասնագիտական անընդհատ կատարելագործման, ինքնակարգապահության, ազնվության և ընկերության արժեքներին նվիրվածության սկզբունքներով,
  • շահութաբեր և թափանցիկ տնտեսական գործունեության ճանապարհով մեծացնել բաժնետերերի կողմից կատարված ներդրումների արժեքը:

Ընկերության կառուցվածքը՝

 Կառուցվածք․pdf

 

 

Էջը թարմացվել է 09.02.2019թ.

Վարկային հաշվիչ
֏
%
ամիս
Այս հաշվիչի արդյունքները մոտավոր են և ունեն տեղեկատվական բնույթ, իրական վարկի վճարումներն այլ մեծության են լինելու։ Ավելի ստույգ տեղեկատվության համար դիմեք ընկերության աշխատակցին:
Ամսական վճար
0
֏